ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Աղվան Վարդանյանը զբաղվելու է… Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ

Աղվան Վարդանյանը զբաղվելու է… Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ
03.05.2018 | 13:54

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում ներկայացրեց Աժ նախագահ Արա Բաբլոյանին: Ըստ կանոնակարգի` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթում, նա գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի դիմումը, լիազորությունները կդադարեցվեն: Մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ նա չմասնակցեց քվեարկությանը և անակնկալ հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել մանդատը, թեև խմբակցությունը որոշել էր ընտրել Նիկոլ Փաշինյանին: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը կայծակնային արագությամբ պահանջեց մանդատից հրաժարվել:

«Դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը»` այսօր ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Աղվան Վարդանյանի հայտարարությանը. «Իրավունք ունի իր տեսակետները հայտնել։ Այո, պատգամավորը սահմանադրական իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է։ Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է։ Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ։ Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել»։ Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Աղվան Վարդանյանը կուսակցությունից էլ հեռացվի:

Պատկերացնու՞մ եք` ՀՅԴ-ն միշտ այդքան սկզբունքային լիներ բոլոր հարցերում: Աղվան Վարդանյանը տարօրինակ չի համարում մանդատը վայր դնելու կուսակցության պահանջը: «Ես իմ ելույթում, եթե հիշում եք, ասել էի, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա, բայց զարմացել հարցից, թե հնարավո՞ր է, որ կուսակցությունից էլ հեռացնեն: Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, պատասխանել է. «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»: Գուցե գալու է պոեզիա վերադարձի բուռն ժամանակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տարօրինակ օրեր ենք ապրում` ու՞մ մտքով կանցներ, որ 2018-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի թիվս մյուսների` կպաշտպանի ՀՅԴ պատգամավորի իրավունքները ու մանդատից հրաժարվելու կուսակցական պահանջի հակասահմանադրականությունը կհիշեցնի:

Տեսանյութ

Աղվան Վարդանյանը վայր է դրել մանդատը (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 4790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ